Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Էդուարդ Շարմազանով. Շարունակելու ենք բոլոր օրինական միջոցներով հասնելու Հայաստանում Նիկոլի հեռանալուն

Էդուարդ Շարմազանով. Շարունակելու ենք բոլոր օրինական միջոցներով հասնելու Հայաստանում Նիկոլի հեռանալուն
15.11.2020 | 22:43

Այն քաղաքական թիմը, որն ի վիճակի չէ ապահովել Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը, պարտավոր է օր առաջ հեռանալ, այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Վաղը հանրահավաք է լինելու և այնտեղ 17 կուսակցությունների կազմկոմիտեն կներկայացնի մեր քայլերը։ Կարևորն այն է, որ հասարակության առողջ հատվածը միավորվի, որ օր առաջ ազատվենք այս ապաշնորհ իշխանությունից։ Հայրենիքի հանձնման ակտի բերածն ու ստորագրածը պետք է հեռանա»,- ասաց Շարմազանովը։ Նա նշեց, որ իրենք ասել են՝ սա իշխանության կռիվ չէ։ «Սա հայրենիքը փրկելու խնդիր է։ Կրկնում եմ՝ զոհասեղանին դրված է Հայաստանի անվտանգությունն ու հայ ժողովրդի անվտանգությունն ու ապագան։ Եվ մարդ, ով 30 տարվա մեր երազանքը սպանեց, բոլորի երազանքը, 2021 թվականի մայիսի 9-ին որտե՞ղ է տոնելու եռատոնը։ Մենք էլ ենք ասել, ռուսական լրատվամիջոցներն էլ են ասում, որ գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է ավելի մեղմ տարբերակ, և ինքը հրաժարվել է այդ տարբերակներից։ Եվ ինքը պետք է հեռանա, մարդ, ով մեզ բերել հասցրել է այս վիճակին այսքան զոհերով։ Ալիևն ու Էրդողանը սեպտեմբերի 27-ին կերազեին, չէին կարող պատկերացնել, որ Հադրութը կամ Շուշին իրենց վերահսկողության տակ կլինեն»,- հավելեց նա։

Շարմազանովը նշեց, որ իրենք շարունակելու են բոլոր օրինական մեթոդներով պայքարել։ «Ազատության մեջ կլինենք, թե ոչ, ԱԱԾ-ն կձերբակալի, թե ՀՔԾ-ն, հեչ էական չէ, մենք շարունակելու ենք բոլոր օրինական միջոցներով հասնելու Հայաստանում Նիկոլի հեռանալուն՝ անցնցում»,- հայտարարեց նա։

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ